Ռաուլը հրաժարվել է գլխավորել գերմանական ակումբը

«Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը հրաժարվել է գլխավորել «Ունիոն Բեռլինը»։ Marca-ի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետը ցանկացել է մնալ Մադրիդում, քանի որ երազում է գլխավորել «Արքայական ակումբի» հիմնական թիմը։

Նշենք, որ վերջերս «Ունիոնը» աշխատանքից ազատեց թիմի իր գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերին, ով 2018 թվականից թիմում էր։ Սպասվում է, որ բեռլինյան ակումբի նոր մարզիչը կդառնա խորվաթ մասնագետ Նենադ Բյելիցան։

Հիշեցնենք, որ Ռաուլը կլինի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը, եթե ղեկավարությունը չերկարաձգի պայմանագիրը Կառլո Անչելոտտիի հետ, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։