«Գրանադայի» գլխավոր մարզիչ Պակո Լոպեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
«Գրանադան», որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Սեգունդայում, վատ արդյունքներ է ցույց տալիս Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Ազգային առաջնությունում նրանց առանց հաղթանակի շարքը կազմում է 12 խաղ։ 14 տուրից հետո թիմը յոթ միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղը և չորս միավորով գերազանցում է «Ալմերիային»:
56-ամյա մասնագետն իր պաշտոնում աշխատել է մեկ տարուց քիչ ավելի։