Կառլո Անչելոտտի. «Նա կարող է ինձ փոխարինել «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ Լևերկուզենի «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոն ի վիճակի է փոխարինել իրեն «Ռեալում»։

Հիշեցնենք, որ իսպանացին իտալացու գլխավորությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» 2013/14 մրցաշրջանում։

«Խաբի Ալոնսոն անհավանական ֆուտբոլիստ էր։ Կարծում եմ՝ նա կարող է փոխարինել ինձ։ Նա լավ մարզիչ լինելու բոլոր որակներն ունի։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Խաբին մարզում իր թիմին։

Ալոնսոն այժմ իմ սիրելի մարզիչներից մեկն է։ Անկասկած, նա ի վիճակի է ապագայում գլխավորել Մադրիդի «Ռեալը», – ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին Կառլոյի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է։