Էրլինգ Հոլանդը ԱՊԼ-ում ամենից արագ հեղինակեց 50 գոլ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացել է խաղի հաշիվը Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (1:0):

Նորվեգացին գոլի հեղինակ է դարձել 27-րդ րոպեին Նաթան Ակեի փոխանցումից։
Հոլանդը Պրեմիեր Լիգայում հասավ 50 գոլի շեմին և դա արեց մրցաշարի պատմության մեջ բոլորից արագ։

Նրանից պահանջվեց ընդամենը 48 հանդիպում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Էնդրյու Քոուլին, ով 65 խաղում 50 գոլի հեղինակ է դարձել։