Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 28-ամյա կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը կարող է հեռանալ ակումբից։
«Ոչ մի պատճառ չկա, որ նա չխաղա: Նա առանցքային ֆուտբոլիստ է, ում մենք լիովին վստահում ենք: Մենք միշտ ցանկանում ենք կայուն միջավայր ունենալ, հատկապես մեզ համար դժվար ժամանակաշրջաններում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն։
Կիմմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 16 հանդիպման և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։
Կիմմիխի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: