Ռոդրիգոյի հայր․ «Նա այն սուրբն է, ով ոչ մեկի հետ չի վիճում»

Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների վերջին խաղից առաջ կոնֆլիկտ է տեղի ունեցել Ռոդրիգոյի և Լիոնել Մեսսիի միջև։ Բրազիլացի հարձակվողի հայրը հրապարակում է արել սոցցանցերում՝ «կադրեր անելով» և նույնիսկ ամոթանք տալով արգենտինացի աստղին իր պահվածքի համար։ Հրապարակումը բաղկացած է երկու լուսանկարից՝ մեկում Մեսսին կոնֆլիկտի մեջ է Ռոդրիգոյի հետ, իսկ մյուսում՝ բռնում է Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի կոկորդից։

«Սա այն սուրբն է, ով ոչ մեկի հետ չի վիճում…»,- մակագրել է Ռոդրիգոյի հայրը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի որակավորման փուլում պարտվել է Ուրուգվային (0:2) և հաղթել Բրազիլիային (1:0):