«Մանչեսթեր Սիթիի» հարձակման գծի առաջատար Էրլինգ Հոլանդը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է օգնել իր թիմին «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության կարևորագույն խաղում։
Ինչպես հայտնում են ESPN-ի լրագրողները, 23-ամյա նորվեգացի ռմբարկուն վերջին օրերին մարզվում է «Սիթիի» ընդհանուր խմբի հետ։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» կենտրոնական հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին։