Դեյվիդ Բեքհեմ. «Մեսսին մեր խորհրդանիշն է»

«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դեյվիդ Բեքհեմին Լիոնել Մեսսիի հայտնվելը ակումբ բառացիորեն փոխակերպել է: Բեքհեմի խոսքով՝ Լիոնելը դարձել է ակումբի խորհրդանիշը։

«Մեզ մոտ գտնվելու առաջին օրվանից մեր երազանքները սկսեցին իրականանալ։ Ես նրան տեսնում եմ որպես մեր խորհրդանիշը, մեր օրհներգը, տեսնում եմ, թե ինչպես է նա խաղում, ինչպես է մարզվում։ Ես դեռ չեմ կարող հավատալ, որ նա իսկապես մեզ հետ է»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress գործակալությունը։

Նախկինում արգենտինացի Աշխարհի չեմպիոնը, հիշեցնենք, հանդես էր գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում։