«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակումբը փոխարինող կփնտրի վնասվածք ստացած կիսապաշտպան Գավիին։
«Մենք շատ մրցունակ թիմ ունենք: Չավին բավականաչափ ֆուտբոլիստներ ունի լավ մրցաշրջան անցկացնելու համար։ Նման հարցերում մենք վստահում ենք մեր գլխավոր մարզչի և մարզական տնօրենի որոշմանը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Գավին Իսպանիայի հավաքականի խաղում պատռել էր խաչաձև կապանները և շարքից դուրս էր մնացել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Բացի այդ, երիտասարդ կիսապաշտպանը ռիսկի է դիմում բաց թողնել հունիսին Գերմանիայում մեկնարկող Եվրոպայի գալիք առաջնությունը։