Ջուդ Բելինգհեմի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության «Կադիսի» դեմ առաջիկա հանդիպմանը, հայտնում է El Chiringuito-ը։ Նշվում է, որ այսօր Բելինգհեմը լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբում։

Հարկ է նշել, որ Բելինգհեմը բաց է թողել Մադրիդի «Ռեալի» վերջին մի քանի հանդիպումները ուսի վնասվածքի պատճառով։ Բացի այդ, կիսապաշտպանը չի հայտավորվել Անգլիայի հավաքականի նոյեմբերյան խաղերում։

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի արտագնա հանդիպումը կանցկացնի կիրակի՝ նոյեմբերի 26-ին, «Կադիսի» հետ։