Բարսելոնա քաղաքի դատախազությունը 9 տարվա ազատազրկում է պահանջում Դանի Ալվեշի համար

Բարսելոնա քաղաքի դատախազությունը 9 տարվա ազատազրկում է պահանջում բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշի համար, հայտնում է El Periodico-ը։

Հիշեցնենք, որ Դանի Ալվեշը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի վերջին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում։ Ֆուտբոլիստը պնդել է, որ փոխադարձ համաձայնությամբ հարաբերություններ է ունեցել աղջկա հետ։

Դանի Ալվեշը 40 տարեկան է։ Մինչ աղմկահարույց միջադեպը բրազիլացին հանդես է եկել մեքսիկական «Պումաս» ակումբում։

Սակայն տեղի ունեցածից հետո մեքսիկական ակումբը որոշել է խզել պայմանագիրը Ալվեշի հետ։