«Միլանի» նախկին տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոստովանել է, որ ցանկանում էր ակումբ հրավիրել Լիոնել Մեսսիին։
2021 թվականին աստղային արգենտինացին, ով հեռացավ «Բարսելոնայից», հետաքրքրված էին եվրոպական գրանդներե։ Հարձակվողն ի վերջո տեղափոխվեց ՊՍԺ: Մալդինիի խոսքերով՝ «Միլանը» նույնպես դիտարկում էր Մեսսիին ձեռք բերելու տարբերակը:
«Կարծում եմ, որ Մեսսիի նման ֆուտբոլիստին հետևելը անհավանական փորձ է բոլորի համար: Ես վրդովվեցի, երբ կարդացի, որ նա կարող է գնալ «Ինտեր»։ Տասը օր ես փորձում էի կազմակերպել նրա տեղափոխությունը «Միլան», բայց հետո հասկացանք, որ դա ուղղակի անհնար է»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում MilanReports-ը։