Էրլինգ Հոլանդը և Ջուդ Բելինգհեմը կարող էին ժամանակին հայտնվել «Յուվենտուսում»

Էրլինգ Հոլանդը և Ջուդ Բելինգհեմը կարող էին ժամանակին հայտնվել «Յուվենտուսում»:

Այս մասին խոսել է թուրինյան ակումբի նախկին սկաուտ Մատեո Տոգոնցին։ Նրա խոսքով` նորվեգացի հարձակվողը և անգլիացի կիսապաշտպանը կարող էին իրենց կարիերայի հենց սկզբում հայտնվել «Յուվենտուսում»:

«Մենք մոտ էինք Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելուն 2019 թվականին, բայց ի վերջո նա որոշեց մնալ Բիրմինգհեմում և այնտեղ շարունակել իր կարիերան։

2017 թվականի նոյեմբերին Հոլանդը մեկ քայլ հեռու էր մեզ միանալուց, բայց ակումբը որոշեց, որ նա չափազանց թանկ է թիմի համար։ Մի քանի շաբաթ անց նա սկսեց խաղալ «Մյոլդեում»»,- ասել է Տոգոնցին Tuttosport-ին տված հարցազրույցում: