Կինը Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրել է բռնաբարության մեջ

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը հանդես է եկել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կողքին՝ մերժելով մի կնոջ բողոքը, ով պորտուգալացի ֆուտբոլիստից, ում մեղադրում էր բռնաբարության մեջ, բազմամիլիոնանոց վճարում էր պահանջում։

Քեթրին Մայորգան Ռոնալդուին մեղադրել է բռնաբարության մեջ, որը ենթադրաբար տեղի է ունեցել Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում 2009 թվականին։ Ավելի ուշ կինը հայտնել է, որ Կրիշտիանուից 375 հազար դոլար է ստացել լռության համար։

Մայորգայի փաստաբանը խնդրեց վերաքննիչ դատարանին չեղյալ համարել դաշնային դատավորի կողմից Լաս Վեգասի գործի կարճումը 2022 թվականի հունիսին և վերականգնել քաղաքացիական հայցը, որը նա ներկայացրել էր 2018 թվականին։

Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանի երեք դատավորներից կազմված կոլեգիան մերժել է Մայորգայի բողոքը։

Ռոնալդուն իր փաստաբանների միջոցով պնդել է, որ սեքսը եղել է կոնսենսուսային և հաստատել է, որ 2010 թվականին ստորագրվել է չբացահայտման պայմանագիր, որի համաձայն Մայորգան ստացել է 375,000 դոլար։