Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Լիլի» և Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանը»։ Ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Լիլի» հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։