Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին քննադատել է Ֆրանսիայի առաջնության մակարդակը։
«Խոսքը նույնիսկ այն մասին չէ, որ գոլերի բացակայությունն այս պահին ձանձրալի է դարձնում Ֆրանսիայի առաջնությունը։ Փաստն այն է, որ այստեղ չկան հետաքրքիր գործողություններ, հարվածներ դարպասին»,- Անրիի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի 12 տուրից հետո ՊՍԺ-ն 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Նրան հաջորդում է «Նիցան», որն ունի 26 միավոր։ «Մոնակոն» 24 միավորով երրորդ տեղում է։