Ժորժինյոն կարող է միանալ իսպանական գրանդին

«Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին՝ որպես վնասվածք ստացած կիսապաշտպան Գավիի փոխարինող, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների համար հեշտ չի լինի պայմանավորվել 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։ «Արսենալը» ցանկանում է դրամական փոխհատուցում ստանալ իր խաղացողի համար, չնայած նրա պայմանագրի ժամկետը ավարտվում է մրցաշրջանի վերջում: «Զինագործները» չեն հասկանում, թե ինչու պետք է անվճար բաց թողնեն իտալացի կիսապաշտպանին, չնայած մեկ տարի առաջ «Չելսիին» վճարել էին 11,3 միլիոն եվրո նրա տրանսֆերի համար։

Այս մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։