Աճուրդի կհանվի 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Լիոնել Մեսսիի մարզաշապիկների հավաքածուն։
Ինչպես նշում է Daily Mail-ը, վեց շապիկների հավաքածուն կվաճառվի առնվազն 10 միլիոն դոլարով: Սա սպորտային աշխարհում աճուրդների նոր ռեկորդ կարող է լինել:
Նշվում է, որ մարզաշապիկների հավաքածուն կներառի այն մարզաշապիկները, որոնցում Մեսսին խաղացել է Ֆրանսիայի դեմ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում։
Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով հաղթեց ֆրանսիացիներին։ Ակումբային մակարդակով Լիոնել Մեսսին ներկայացնում է «Ինտեր Մայամին»: