«Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջաեից գողացել են նրա բրնձի կաթսան՝ Մյունխենի նոր տուն տեղափոխվելիս։
Ֆուտբոլիստը բրնձի կաթսայի տուփը թողել է մայթին մոտ, որպեսզի հետո այն տանի իր տուն։ Սակայն երբ Կիմը վերադարձել է, տուփն այլևս չկար, այն վերցրել էր անցորդներից մեկը։ Կիմի համար այնքան էլ հեշտ չէր նոր կաթսա գնելը, քանի որ նա գնահատում է հենց այն սարքը, որը բերել է Հարավային Կորեայից։
Պաշտպանը ստիպված է եղել սպասել, բարեբախտաբար նրա ներկայացուցիչը շուտով Մյունխեն է մատակարարել բրնձի նոր կաթսա։ Bild-ը պատմում է այս պատմության մասին։
«Նապոլիից» «Բավարիա» ամառային տեղափոխությունից հետո Կիմ Մին Ջաեն 17 պաշտոնական հանդիպում է անցկացրել։ Պաշտպանը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։