«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանին։ Ինչպես հայտնում է Mirror-ը, «կարմիր սատանաների» առաջնահերթությունը կլինի կենտրոնական պաշտպանի դիրքի համար ֆուտբոքիստ ձեռք բերելը:
Նախկինում խոսակցությունները կապված էին «Նիցցայի» Ժան-Կլեր Տոդիբոյի հետ: Հաղորդվում էր, որ «Օլդ Թրաֆորդում» վստահություն կա «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքի հաջող ավարտի մեջ։
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: Էրիկ տեն Հագի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին, արտագնա «Էվերթոնի» հետ։