«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին աջակցել է իր թիմակից Գավիին, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի խաղում։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ստիպված է եղել փոխարինել 19-ամյա ֆուտբոլիստին Վրաստանի հավաքականի հետ հանդիպման առաջին խաղակեսում ստացած վնասվածքի պատճառով։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Գավին կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը՝ խաչաձեւ կապանների վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստի մասնակցությունը Եվրո-2024-ին նույնպես լուրջ կասկածի տակ է։
«Մենք քեզ հետ ենք, եղբայր։ Մաղթում եմ քեզ ուժ: Ես գիտեմ, որ դու կվերադառնաս ավելի ուժեղ, քան երբևէ»,- սոցիալական ցանցերի միջոցով դիմել է Պեդրին Գավիին։