Ֆաբիո Կանավարոն ակնկալում է, որ «Նապոլին» ու «Միլանը» կվերադառնան չեմպիոնական պայքարի

«Ոսկե Գնդակի»  դափնեկիր Ֆաբիո Կանավարոն կարծում է, որ «Միլանը» և «Նապոլին» կկարողանան վերադառնալ Ա Սերիայի առաջատարի համար պայքարին՝ չնայած այն հանգամանքին, որ «Ինտերն» ու «Յուվենտուսը» ներկայումս մի փոքր ավելի լավ տեսք ունեն, քան իրենց մրցակիցները։

«Առաջնությունը դեռ առջեւում է։ «Ինտերն» այժմ լավագույն դիրքում է, բայց «Յուվենտուսն» ավելի կայուն տեսք ունի: «Միլանը» և «Նապոլին» կարող են վերադառնալ պայքար»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Իտալիայի առաջնության հերթական տուրում միմյանց կխաղան «Ինտերն» ու «Յուվենտուսը»։