Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին մեկնաբանել է Կիլիան Մբապպեի հաջողությունը։
24-ամյա ֆրանսիացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ջիբրալթարի դեմ վերջին խաղում (14:0)՝ հասնելով կարիերայի 300 գոլին: Նաև ՊՍԺ-ի հարձակման առաջատարը իր երկրի ազգային հավաքականի գոլերի քանակով զբաղեցրել է երրորդ տեղը։
«Այս տղան անհավանական բաներ է անում: Նա չի խաղում կենտրոնում՝ խաղում է ամենուր, բայց անընդհատ գոլեր է խփում։ Նա կարող է գրեթե ամեն ինչ անել։
Եթե դու շատ լավն ես, մարդիկ կնշեն քո յուրաքանչյուր անհաջողություն, ամեն սխալ։ Երբեմն մենք չափազանց շատ ենք պահանջում Մբապպեից։ Եկեք ուրախ լինենք նրա համար, քանի որ որոշ մարդիկ նույնիսկ մարզումների ժամանակ չեն կարողանում 300 գոլ խփել իրենց կարիերայում»,- Անրիի խոսքերն է մեջբերում Football Talk-ը։