«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կքննարկի ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։
Հայտնի է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է 37-ամյա վետերանի հետ պայմանագրի երկարաձգմամբ, սակայն բանակցությունները հետաձգվել են անորոշ ժամանակով։ Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, «Բավարիան» մտադիր է նոր պայմանագիր քննարկել Նոյերի հետ մրցաշրջանի առաջին կեսի ավարտից հետո։ Մինչ այդ ակումբը կհետևի վնասվածքի պատճառով գրեթե մեկ տարի բաց թողած դարպասապահի ֆիզիկական վիճակին և խաղամակարդակին։
Ընթացիկ մրցաշրջանում Մանուել Նոյերը հինգ հանդիպում է անցկացրել՝ բաց թողնելով հինգ գնդակ։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսին։