Անդրե Օնանան վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան վնասվածք է ստացել Կամերունի հավաքականի խաղում։

Օնանան խաղադաշտը լքեց 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մավրիկիայի դեմ խաղում (3-0) 81-րդ րոպեին։

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ դարպասապահը աճուկի վնասվածք է ստացել։ Նշվում է, որ Օնանան նոյեմբերի 21-ին չի խաղա Լիբիայի հավաքականի հետ։