«Բարսելոնան» հետևում է «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսի աշխատանքին, հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կատալոնիայի ղեկավարությունը վերահսկում է 48-ամյա մասնագետի հաջողությունները՝ չնայած Չավիին հրապարակային աջակցություն հայտնելով։ Նոյեմբերի 16-ին հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ներկայիս մարզիչը կարող է հեռանալ թիմից, եթե չկատարի իր նպատակները մրցաշրջանում։
13 տուրից հետո «Բարսելոնան» 30 միավորով երրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Ժիրոնան» 34 միավորով առաջատարն է Իսպանիայի առաջնությունում։