Լազար Սամարջիչը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Ուդինեզեի» 21-ամյա կիսապաշտպան Լազար Սամարջիչը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում, հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրին։

Ըստ ինսայդերի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Միլանը»: Գործարքը կարող է ավարտվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Այս մրցաշրջանում Սամարջիչը «Ուդինեզեի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։