«Լացիոյի» հարձակվող Պեդրոն պատասխանել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերին, ով նախատել է իրեն սիմուլյացիայի համար։
«Դա ինձ ծիծաղ է առաջացնում: Մենք բոլորս գիտենք, թե ով է Մոուրինյոն Սա միշտ էլ լինում է։ Երբ նա չի խոսում մրցավարության մասին, նա խոսում է օրացույցի կամ սիմուլյացիայի մասին: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա շատ զվարճալի մարդ է»,- Պեդրոյի խոսքերն է մեջբերում SportItalia-ն։
«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Լացիոյի» հետ Ա Սերիայի 12-րդ տուրում (0:0): Հռոմեական դերբիից հետո Մոուրինյոն ասաց, որ Պեդրոն նույնպես կարող է լողորդ լինել, քանի որ նրա սիմոիլյացաները ֆանտաստիկ են։