Կիլիան Մբապպեն առաջ անցավ Անտուան Գրիզմանից

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, կայացավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը՝ Ֆրանսիա – Ջիբրալթար հանդիպումը։ Ֆրանսիայի ընտրանին հաղթեց՝ 14։0 հաշվով։

Ֆրանսիայի հավաքականի կազմում Կիլիան Մբապպեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ, ինչպես նաև 3 գոլային փոխանցում կատարեց իր խաղընկերներին։ Այժմ 24-ամյա հարձակվողի ակտիվում ազգային հավաքականում 46 գոլ կա։ Նա Ֆրանսիայի հավաքականի գոլերով զբաղեցրեց երրորդ տեղը՝ առաջ անցնելով Անտուան ​​Գրիզմանից՝ որը 44 գոլի հեղինակ է դարձել։

Ավելի շատ գոլեր ունեն խփած Թիերի Անրին (51) և Օլիվյե Ժիրուն (56)։