90-ականների լավագույն հարձակվողները՝ ըստ FourFourTwo-ի

Հեղինակավոր Four Four Two ամսագիրը շարունակում է հետաքրքիր գնահատականներով ուրախացնել ֆուտբոլասերներին։ Այս անգամ հրապարակվել է նախորդ դարի 90-ականներին խաղացած լավագույն ռմբարկուների աղյուսակը։

Առաջին տեղում բրազիլացի Ռոնալդուն է, ով հանդես է եկել եվրոպական շատ թոփ ակումբներում, մասնավորապես՝ «Բարսելոնայում» և «Ռեալում»:

Ռոնալդուն երկու անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն՝ 1994 և 2002 թվականներին։ Երկրորդ տեղը զբաղեցնում է իտալացի Ռոբերտո Բաջոն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է արգենտինացի Գաբրիել Բատիստուտան։