«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է իր թիմում տեսնել հարձակվող Թեմմի Աբրահամին։
Ինչպես հայտնում է Football Insider-ը, «Աստոն Վիլան» կարող է փորձել գործարքն ավարտին հասցնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հարկ է նշել, որ Աբրահամը ոչ մի հանդիպում չի անցկացրել 2023/24 մրցաշրջանում. նա ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից։
Այնուամենայնիվ, Էմերին բարձր է գնահատում 26-ամյա ֆուտբոլիստին։ 2018-2019 թվականներին Թեմմի Աբրահամն արդեն խաղացել է «Աստոն Վիլայում»։