Ռուբեն Նևեշը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ Անգլիա

«Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ Անգլիա, որտեղ նախկինում հանդես է եկել «Վուլվերհեմփթոնում»:

90 min-ի համաձայն՝ «Նյուքասլը» պատրաստ է գնել պորտուգալացի կիսապաշտպանին։ Նշվում է, որ եթե «Ալ-Հիլալը» հրաժարվի նրան վարձակալել, ապա «կաչաղակները» կարող են համաձայնել տրանսֆերը կազմակերպել մշտական ​​հիմունքներով:

Հիշեցնենք, որ «Նյուքասլը» ցանկանում է գնել Նևեշին՝ փոխարինելու Սանդրո Տոնալիին, ով խաղադրույքների պատճառով որակազրկվել էր 10 ամսով։ Նևեշը, կողմ է Պրեմիեր Լիգա վերադառնալուն և պատրաստ է տեղափոխվել «Նյուքասլ»: