EURO-2024. Հայաստանի հավաքականը դուրս եկավ նախավարժանքի (լուսանկարներ)

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը EURO-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում կընդունի Ուելսի ընտրանուն։

Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ նախավարժանքի։

Հիշեցնենք, որ D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը 16 միավորով, որոնք արդեն նվաճել են եզրափակչի ուղեգիր։ Հայաստանի հավաքականն ունի վաստակած 7 միավոր և չորրորդն է։ Ուելսի և Խորվաթիայի հավաքականները ունեն վաստակած 10 միավոր։ Լատվիան 3 միավորով վերջինն է։