Հայաստանում, և առհասարակ ամբողջ Եվրոպայում, ֆուտբոլային առաջին տուրիստական գործակալությունը՝ «Football Fans Tour»-ը հունվարի 22-30-ը ֆուտբոլասերների առաջին խմբի հետ կմեկնի Միլան, Թուրին և Բարսելոնա: Ֆուտբոլասերները լինելու են «Միլանի», «Ինտերի», «Յուվենտուսի», «Տորինոյի», «Բարսելոնայի» և «Էսպանյոլի» ստադիոններում, թանգարաններում և Fan-Store-ներում: Ներկա կլինեն նաև «ԻՆՏԵՐ» – «ՎԵՐՈՆԱ» և «ԲԱՐՍԵԼՈՆԱ» – «ՎԻԼՅԱՌԵԱԼ» խաղերին: Էքսկլյուզիվ հանդիպում կունենան «Միլանի» կամ «Ինտերի» լեգենդար նախկին ֆուտբոլիստի հետ:
Տուրի ժամանակացուցին և ամբողջական փաթեթին ծանոթացեք ստորև.
22/01 – Ժամը՝ 10:10 ժամանում Միլան: Կեսօրից հետո տուր Միլանով՝ Լա-Սկալա, Դուոմո, Միլանի կատեդրալ, ինչպես նաև կայցելենք «Ինտերի» և «Միլանի» պաշտոնական Fan-Store-ներ:
23/01 – Տուր դեպի «Միլանի» մարզաբազա՝ «Milanello», այնուհետև «Casa Milan», որտեղ գտնվում է «Միլանի» թանգարանը՝ «Mondo Milan»-ը, իսկ վերջում կայցելենք «Ինտերի» և «Միլանի» ստադիոն՝ «Սան Սիրո»:
24/01 – Էքսկլյուզիվ հանդիպում «Միլանի» կամ «Ինտերի» լեգենդար նախկին ֆուտբոլիստի հետ: Այնուհետև կմեկնենք «Սան Սիրո» ստադիոն և կհետևենք Իտալիայի առաջնության «Ինտեր» – «Վերոնա» խաղին:
25/01 – Մի ամբողջ օր Թուրինում: Այցելելու ենք «Յուվենտուսի» և «Տորինոյի» ստադիոններ, թանգարաններ և թիմերի պաշտոնական Fun-Store-ներ: Կլինենք նաև Սուպերգա քաղաքում, որտեղ 1949 թվականին բազիլիկային բախվելիս ավիավթարի արդյունքում կործանվեց լեգենդար «Տորինոն»:
26/01 – Ժամը՝ 12:45-ին մեկնում Միլանից և 14:20-ին ժամանում Բարսելոնա: Տուր դեպի «Էսպանյոլի» ստադիոն՝ «Stage Front stadium», ինչպես նաև կատալոնական ակումբի թանգարան և թիմի պաշտոնական Fan-Store:
27/01 – Տուր Բարսելոնա քաղաքով՝ Sagrada Familia, Park Güell, Casa Mila, La Rambla, Plaza Espana, իսկ երեկոյան ներկա կլինենք Իսպանիայի առաջնության «Բարսելոնա» – «Վիլյառեալ» խաղին:
28/01 – Տուր դեպի «Բարսելոնայի» թանգարան, թիմի պաշտոնական Fun-Store և ներկայիս ստադիոն՝ «Լյուիս Կոմպանիսի» Օլիմպիական մարզադաշտ: Կմեկնենք նաև «Կամպ Նոու» ստադիոն և կհետևենք շինարարական աշխատանքներին: Կլինենք նաև լեգենդար Յոհան Կրուիֆի հուշարձանի մոտ և նրա անունը կրող ստադիոնում:
29/01 – Մինչև 20:00 ազատ գրաֆիկ, իսկ ժամը՝ 22:45-ին մեկնում Բարսելոնայից:
Փաթեթն իր մեջ ներառում է.