ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է բաժնետոմսերի փոքրամասնությունը վաճառելու տարբերակը, հայտնում է Yahoo Finance-ը։
Աղբյուրի համաձայն՝ բաժնետոմսերի ձեռքբերման գլխավոր հավակնորդը ամերիկյան Arctos Sports Partners մասնավոր ներդրումային ընկերությունն է։ Հրատարակության տվյալներով՝ բաժնետոմս ձեռք բերելու համար հավակնում են նաև Ասիայի ընկերությունները։
Գործարքի գումարը կարող է հասնել 4 միլիարդ եվրոյի։
2011 թվականից ՊՍԺ-ն պատկանում է Qatar Sports Investments-ին: Դրանից հետո փարիզեցիները 11 անգամ դարձել են Ֆրանսիայի չեմպիոն։