«Բարսելոնան» ԱՄՆ-ում ընկերական հանդիպում կանցկացնի

«Բարսելոնան» հայտարարել է ԱՄՆ-ում ընկերական հանդիպում անցկացնելու մասին։ Դեկտեմբերի 22-ին իսպանական ակումբը կհանդիպի մեքսիկական «Ամերիկա» ակումբի հետ։

Խաղը կկայանա Դալլասի 90 հազարանոց «Քոթոն Բոուլ» մարզադաշտում:

Կատալոնական ակումբը ԱՄՆ կմեկնի դեկտեմբերի 20-ին կայանալիք Լա Լիգայի 18-րդ տուրի «Ալմերիայի» հետ խաղից անմիջապես հետո։

Խաղից ստացված հասույթը կուղղվի հոկտեմբերին Մեքսիկային պատուհասած «Օտիս» փոթորկից տուժածներին օգնելուն։