«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է վերանայել Էրլինգ Հոլանդի պայմանագրի կետերը։
Նորվեգացու պայմանագիրը պարունակում է փոխհատուցման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականի ամռանը։ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել 23-ամյա խաղացողի հետ, որը չի ներառի վաճառքի ֆիքսված տարբերակ։
Ըստ 90min-ի՝ ֆուտբոլիստի հրաժարագինը կարող է փոխարենը մեծացվել, որպեսզի հնարավոր գնորդների համար ավելի դժվար լինի գնել հարձակվողին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 180 միլիոն եվրո։