Մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Բետիսի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։

Ըստ Cope-ի՝ արգենտինացի կիսապաշտպանը ձմռանը կարող է նախնական պայմանագիր կնքել «Ատլետիկոյի» հետ։ Հաղորդվում է, որ կողմերը գտնվում են բանակցությունների շատ առաջադեմ փուլում։

Ռոդրիգեսը «Բետիսում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը 12 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում և դարձել մեկ գոլի հեղինակ։