Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեջքի վնասվածքի պատճառով բաց կթողնի Գերմանիայի հավաքականի առաջիկա հանդիպումները։

Այս մասին հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։

«Տեր Շտեգենը բաց կթողնի երկու հանդիպումները, նա մեջքի սուր ցավեր ունի։ Սպասվում է, որ նա վաղը կուղևորվի Բարսելոնա: Նա չի կարողանա ոչ խաղալ, ոչ մարզվել»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 18-ին Բեռլինում ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայի հետ, իսկ նոյեմբերի 21-ին Վիեննայում կմրցի Ավստրիայի հետ։