Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել աշխարհի առաջնության ընտրական փուլի Կոլումբիայի դեմ խաղում։ Բրազիլացիները պարտվել են այդ խաղում 1-2 հաշվով։

Վինիսիուս Ժունիորը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 27-րդ րոպեին։ Հարձակվողն ընդմիջման ժամանակ շարժվել է դեպի հանդերձարան՝ ծնկի մոտ պահելով սառցե պարկը:

Ավելի վաղ «Ռեալի» մեկ այլ խաղացող՝ Էդուարդո Կամավինգան, վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի կազմում։