Իսկոյի ապագայից նոր տեղեկություն կա

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա իսպանացու հետ նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Իսկոն անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։