«Լիվերպուլը» փոխարինող է գտել Վիրջիլ վան Դեյկին

22-ամյա կենտրոնական պաշտպան Գոնսալո Ինասիոն, ով հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», հնարավորություն ունի կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբում։

Todofichajes-ի լրագրողների համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները Ինասիոյին դիտարկում են որպես հոլանդացի Վիրջիլ վան Դեյկին փոխարինող։

Գոնսալոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «առյուծների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում ստացել է չորս դեղին քարտ և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։