Իսպանիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հաղորդում է Todofichajes-ը: «Արքայական» ակումբը տպավորված է ֆուտբոլիստի խաղով և ծրագրում է մոտ ապագայում պայմանագիր կնքել նրա հետ։
Հարկ է նշել, որ Գրիմալդոն կատալոնական «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Ալեխանդրոն Լևերկուզենյան թիմի կազմում հանդես է գալիս այս տարվա ամառվանից։ Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։