Հայկական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Քիմ Քարդաշյանը պատմել է Նորվեգիայի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ հանդիպման մասին՝ Իտալիայում Dolce & Gabbana նորաձեւության ցուցադրության ժամանակ։
«Ես տեսա Հոլանդին և շատ հուզված էի, քանի որ գիտեմ, թե որքան կուրախանա իմ որդին: Ես անմիջապես տեսան նրան և ասացի որդուս. «Տես ում եմ հանդիպել: Չես հավատա»,- Քարդաշյանի խոսքերն է փոխանցում VG-ն։
2023 թվականի «Ոսկե Գնդակ» անվանակարգում Հոլանդը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այս մրցաշրջանում սկանդինավացի հարձակվողը «քաղաքայինների» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։