Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը պատրաստ է դարպասապահ Անդրե Օնանայի հեռանալուն Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, որը կկայանա 2024 թվականի սկզբին։
Ըստ ESPN-ի լրագրողների՝ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի խանգարի դարպասապահին մեկնել Կամերունի հավաքական։ Օնանայի բացակայության ժամանակ «կարմիր սատանաների» դարպասում նրա տեղը կզբաղեցնի թուրք Ալթայ Բայինդիրը, ով նախորդ ամառ համալրել է մանկունիանցիների շարքերը։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի գավաթը կկայանա հաջորդ տարվա հունվարի 13-ից փետրվարի 11-ը։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Օնանան անցկացրել է 12 հանդիպում, որոնցում բաց է թողել 16 գնդակ։