ՊՍԺ-ն կարծում է, որ «Ռեալում» Կիլիան Մբապպեն Վինիսիուսի հետ խնդիրներ կունենա

ՊՍԺ-ն փաստարկ է գտել հարձակվող Կիլիան Մբապպեին ետ պահելու Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց։

Diario AS-ի տեղեկություններով՝ փարիզցիները կարծում են, որ «արքայական» ակումբում Մբապպեն խնդիրներ կունենա մեկ այլ աստղի հետ հարաբերություններում՝ ի դեմս Վինիսիուս Ժունիորի։

Որպես օրինակ փարիզեցիների ղեկավարությունը բերում է Մբապպեի՝ Նեյմարի հետ ելույթների շրջանը։ Հիշեցնենք, որ ֆրանսիացին մի քանի անգամ վիճել է բրազիլացու հետ, և նրանց սկանդալները հայտնվել են մամուլում։

Մբապպեն ազատ գործակալ կդառնա 2024 թվականի ամռանը, եթե չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Ֆրանսիացու համար առաջնային տարբերակը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելն է։