«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մտածում է առաջիկա երկու հանդիպումներում Օլիվյե Ժիրուին փոխարինելու 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդայով։ Այս մասին գրում է Tuttosport-ը։
Բանն այն է, որ «Միլանը» կորցրել է Ժիրուին Ա Սերիայի առաջիկա երկու խաղերում այն որակազրկման պատճառով, որը Օլիվյեն ստացավ անցյալ շաբաթավերջին «Լեչչեի» դեմ խաղի վերջում (2:2): Պիոլին դիտարկում է 15-ամյա խաղացողի համալրման հնարավորությունը:
Ի դեպ, Պրիմավերայում այս մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը չորս գոլ է խփել ինը խաղում, ևս երեքը խփել է երիտասարդական Չեմպիոնների Լիգայում։