Խոսելու․ ««Ռեալը» ավելի լավ է խաղում, քան «Բարսելոնան»»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն գնահատել է իր թիմի ուժը «Բարսելոնայի» նկատմամբ։

««Ռեալը» ավելի լավ է խաղում, քան «Բարսելոնան»։ Խոսքը լրիվ տարբեր թիմերի մասին է։ «Բարսելոնան» մրցաշրջանի սկզբում շատ գնդակ ուներ խփած, իսկ հիմա նրանք այլ կերպ են խաղում, բայց շարունակում են հաղթել»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 32 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։