Պեդրոն խոսել է «Բարսելոնայում» տիրող իրավիճակի մասին

«Լացիոյի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը կիսվել է «Բարսելոնայի» ներկայիս մակարդակի մասին իր մտքերով։

«Կարծում եմ, որ ակումբը լավ է գործում՝ հաշվի առնելով ծանր տնտեսական իրավիճակը: Թիմն ունի շատ տաղանդավոր երիտասարդ խաղացողներ՝ մեծ պոտենցիալով, օրինակ՝ Գավին, Լամին Յամալը, Պեդրին, Ալեխանդրո Բալդեն, Ռոնալդ Արաուխոն։ Առաջիկա տարիներին նրանք պետք է կազմեն «Բարսելոնայի» ողնաշարը»,- 36-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Իսպանացի հարձակվողը կարիերան սկսել է կատալոնական ակումբում, որտեղ խաղացել է մինչև 2015 թվականը։