Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոստովանել է, որ չի մտածում անհատական մրցանակի մասին։
««Ոսկե գնդակ». Ես դրա մասին չեմ մտածում: Կցանկանայի անհատական մրցանակներ նվաճել, բայց այժմ Ռոդրին ավելի մոտ է դրան։ Իմ գլխավոր նպատակը բարձրակարգ խաղ ցուցադրելն է։
Մենք արդեն նվաճել ենք Եվրո-2024-ի ուղեգիրը, ինչն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է հեշտ թվալ, ես նույնպես կցանկանայի հաջող մրցաշրջան անցկացնել «Ատլետիկոյում», բայց ես չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին»,- Մորատայի խոսքերն է մեջբերում AS-ը։